Եվս մեկ օր պոկվեց օրացույցից, որն
արդեն հոգնեցրել էր,
Մեկն օրերից, որոնց վաղուց արդեն բարկացրել էր
Այն անտարբեր ու խիստ խոժոռ դեմքը
մարդուս,
Որը մոլորված թափառում է` անվանելով
իրեն «անհույս»:
Եվս
մեկ ճյուղ խոնարհվեց քամու սաստիկ
հարվածից,
Այն հարվածից, որն անսպասելի էր քամու
կողմից,
Այն դաժան էր ու նման մի ապտակի հուժկու,
Երբ կենաց ընթացքը ոչ այլ ինչ է,
քան` բանտ ահարկու:
Եվս մեկ է բռնեց հավերժության ճամփան`
անպարագիծ,
Մեկն այն ճամփաներից, որոնք զարտուղի
չեն, այլ` անբիծ,
Ճամփա` ընթացքը որի փառահեղ է, կոչումն`
արդար,
Պայքար, որն ունի լոկ մեկ անուն.
`անդադար:
Եվս մեկ երերացող շինություն հավասարվեց
հողին,
Իսկ մարդիկս մոտ ենք արդեն կոչմանն
այն` անհողին,
Կորուստն ավա՜ղ անհնար է վերականգնել…
Մեռած հոգուն ո՞վ կարող է ավերակից
վեր հանել:
Եվս մեկ միտք դուրս թափվեց` հանձնվելով
թղթին.
Շատ էր խեղդում իրեն ծնունդ տվողին,
Եվս մեկը կարդաց տողերն այս, լռեց…
Հիշե՞ց… թե՞ մոռացումի շղարշով այն պատեց:
No comments:
Post a Comment