Ո՞վ է պատճառն այդ հոգու ցավերի: Նա՞, ով պատճառն է քո երջանկության, թե՞ նա ով համարձակվել է տխրեցնել քեզ: Ախր, ի՜նչ հարցեր եմ տալիս: Մի՞թե չգիտեմ, որ նույնն է պատճառը քո տխրության և ուրախության: Որն ստանձնել է այդ չար ու բարի, անողոք ու բարեգութ առաքելությունը կյանքի: Ստիպել է քեզ պարել արևի շողերի տակ, լաց լինել անձրևի կաթիլների ընկերացությամբ, մոռանալ ներկադ, ապրել անցյալով` հանուն ապագայի: Հիմա՜ր, հիմա՜ր ես դու… ի՞նչ ապագա, եթե առանց այդ էլ մոռացված ներկադ դատարկ է, ամեն դեպքում բացակա է քո լիությունը:

Ների՛ր, նրանց ովքեր
անտեսում են, ախր չգիտեն, թե ինչքան թանկ են ու չեն պատկերացնի, որ ոմանց համար մի
աշխարհ են, մի ամբողջ կյանք:
Ների՛ր մեղավորներին,
նրանք անմեղ են. Անմեղ `քո իսկ ստեղծած մեղավորության քողով պատված: Ների՛ր նրանց և
հատկապես քեզ:
No comments:
Post a Comment