Saturday, 24 August 2013

Մոռացված հիշողություն



Նայում ես, ու՞մ ես դու տեսնում,
Արդյո՞ք նրա հայացքն է երկնքում,
Թե՞ նրա աչքերն են հոքուդ խորքում`
Այն մութ, գաղտնի անկյունում,
Ուր մուտքը միայն տոմսով է,
Եվ այդ տոմսը վաճառողն ո՞վ է:
Գիտե՞ս, չէ՛…ի՜նչ իմանաս,
Եթե անգամ դու մենակ մնաս,
Խորհես, երազես, միևնույն է
Ենթադրելու հարցում ամեն բան իզուր է՝
Հեռու՜ ես…անհա՜ս:
Սրտիդ դռները ե՞րբ իմ առջև կբանաս,
Կամ կներե՛ս, սխալ էր հարցադրումս
Ի՛մ, ի՛մ առջև կբանա՞ս:
Թե կստիպես պահել մտքումս,
Պահել մինչև այն անէանա,
Ինչպես ձյան վրայի ոտնահետքերը,
Այն ոտնահետքերը, որ ասում էին մնա՛,
Այժմ ծածկվում են նոր փաթիլներով
Եվ խնդրում, հարկադրում, ասում են. «գնա՛»:
Իրենց դրոշմով կնքում են շատ հասարակ,
Բայց շատ ցավոտ մի հանգանակ:
Գնա՛, գնա՛, թեպետ երբեք էլ չէիր եկել…



No comments:

Post a Comment