Saturday, 17 August 2013

Երջանկության աստղը

Վերջերս շատ եմ մտածել, մարդկային երջանկության և դրան հասելու մեր ջանքերի մասին: Անել ամեն բան, միայն թե լինենք երջանիկ: Մի՞թե կա այդքան տենչալի բան այդ «երջանկության» մեջ: Մի՞թե արժե այդքան պայքարել…
            Հիմա ես պառկած եմ գետնին, զգում եմ ծառերի հինավուրց ու իմաստուն շունչը, ծառերն էլ են ճռռում, բողոքում են…զգում: Նաև զգում եմ` ինչպես են արևի փոքրիկ ու նվազ ճառագայթները սողոսկում ծառերի ճյուղերի միջով և խաղում դեմքիս վրա: Նրանք այնքան չարաճճի են, ինչքան բարեկամների փոքրիկ երեխաներն են լինում:
            Զգում եմ` բնությունը ևս մարդկային հոգու արտացոլանքն է: Մենք պարզապես այնքան ենք տարվում «երջանկություն» կոչվող գանձի որոնումներով, որ հրաժարվում ենք նկատելուց ակնհայտն ու մերժում իրականը, դառնում ենք անտարբեր, երբ ամենից շատ է պետք ուշադրություն: Իսկ ամենավատն այն է, որ մենք փակում ենք մեր աչքերը, որպեսզի չտեսնենք ամենահասարակ հրաշքները:

        
    Մի քանի օր առաջ էլ ուշադրությամբ զննում էի երկնքի հրաշքներին` աստղերին: Բոլորդ էլ նկատած կլինեք, որ եթե ուշադիր նայում եք որևէ աստղի, այն աստիճանաբար մարում է, անհետանում: Նույնն էլ երջանկության հետ է. մեզ թվում է, թե գտել ենք այն, սակայն չենք էլ հասցնում աչքներս թարթել, երբ այն անհետանում է, մարում:

            Մի՛ մոլորվեք երջանկությունը որոնելիս: Պարզապես մի՛ շրջանցեք այն և գտեք Ձեր «երջանկության աստղը»:

No comments:

Post a Comment