Երբ սպասում ես
ինչ-որ բանի,
Ժամանակը սկսում
է անխնա տանջել:
Արհեստականորեն,
Միայն իրեն ծանոթ
կերպով,
Երկարացնել սպասման
ակնթարթները:
Սպասում ես, թե
երբ է գալու գարունը,
Ու հանկարծ տանդ
դռներից ներս է մտնում
Սպիտակափեշը`
թագուհին ձմռան:
Լսվում են նրա
ահագնացող ոտնաձայնները,
Որոնք տանդ հատակին
հալչում ու մեռնում են,
Երբ մաքրում ես
դրանց, այլապես`
Ամեն անգամ պարտությունդ
հիշեցնել են փորձում:
Որքան էլ հյուրընկալ
լինես,
Ու տարվես գեղեցկությամբ
նրա,
Սկսում ես արևի`
մահ խոստացող
Համբույրներից, թուլանալ,
Հավասարվել հողին`
ձնեմարդու նման:
Նորից հաստ ու
ծանր հագուստները,
Մարդկային կերպարանք ստանալով,
Խեղդում են քեզ`
Փաթաթվելով նուրբ
պարանոցիդ...
Փորձում ես շնչել,
Փորձում ես ապրել
Ու էլ չսպասել...
No comments:
Post a Comment