Մայրամուտները մեկնվել էին լեռների ծերպերի վրա,
Շիկնել, չհավատալով, որ դարձել են
Շիկնել, չհավատալով, որ դարձել են
Նման հանդիման
գործող անձ ու
վկա:
Ամպերն իրենց հերթին խոժոռվել էին.
Ասում են` դա այլ անուն ունի արդ,
Կարծես` դա կոչում են խանդ:
Ամպերն այդ խանդոտ տեղավորվել էին
Ամպերն իրենց հերթին խոժոռվել էին.
Ասում են` դա այլ անուն ունի արդ,
Կարծես` դա կոչում են խանդ:
Ամպերն այդ խանդոտ տեղավորվել էին
Կարմրահերի
ու ալեմորուսի մեջտեղում
Ու
հարվածելու փորձեր էին անում ապարդյուն:
Այս ամենին այդքան մոտ հեռուներից հետևում էր
Այս ամենին այդքան մոտ հեռուներից հետևում էր
Խանդախենթի
փեշերի տակ թաքնված լուսնի
Նիհար
ու բարակահյուս մահիկը:
Թերատ մի սկավառակ,
Թերատ մի սկավառակ,
Որի
երեսն ամբողջությամբ տեսնելու համար
Օրեր
պետք է անցնեն:
Իսկ ամպը...
Իսկ ամպը...
Նրա
զգեստն այնքան էր երկար,
Որ
փեշը մի ուղիղ ու անվերջ գծի էր նման․
Այն մարմնավորում էր
Այն մարմնավորում էր
Իրենց
երազների հետևից թռչող մարդկանց հետագիծը...
Հետագիծ, որ կյանք է արժենում հաճախ:
Հետագիծ, որ կյանք է արժենում հաճախ:
Բացվում է հաջորդ օրն ու
Ջնջում
հանդիպման մասին ամեն ապացույց՝
Թողնելով
ամեն բան երևակայությանն ի ցույց․․․
No comments:
Post a Comment