Saturday, 13 February 2016

Մերթ






Մերթ ստվերս է ինձ փնտրում, երբ փախչում եմ իրենից,
Մերթ ինքս եմ հալածում` ընկնելով նրա ետևից,
Մեկ նայում եմ արևի` ինձ կուրացնող շողերին,
Մեկ ուզում եմ` երկինքը լուրթ լուռ թափվի այտերիս,
Լոկ լռում եմ, ինձ խեղդում հոգուս անծայր ափերում,
Լոկ ստիպում եմ ինձ ծարավել` ջրի պատկերը մտքում,
Դու փորձում ես կարդալ այն գաղտնիքը իմ մտքի,
Դու չգիտես`չկա գաղտնիք, կա գեթ հոգի, անհոգի՛,
Կամ տեսնում ես դու ամեն բան` մոռանալով այն մեկին,
Կամ մոռանում ամեն մեկին ու կրկին դարձնում ինձ թղթին,
Ես դառնում եմ ամեն անգամ հուշերիս փակ կապոցին,
Ես դառնում եմ մի նավ, որ չի նշմարում իր փարոսին,
Որ լողում է` տրվելով օվկիանի խենթ ու խելառ ընթացքին,
Որ չի հուշում` ինչպես հասնել կենաց մոլոր գանձերին,
Եվ դառնում եմ անսիրտ մի է, չեմ ուզում ինձ ես խղճալ,
Եվ չգիտեմ, թե ինչու, բայց չեմ ուզում քեզ մուրալ,
Իմ ափը ես չեմ մեկնելու, որ աչքերդ այն որսան,
Իմ ուզածը դրամ չէ, որ անցորդները տան, գնան,
Քո ափում ես թվում էր, որ կսուզվեմ, կմարեմ,
Քո ուզածը այդ չէր բնավ, ուզում էիր` չլինեմ,
Մերթ թվում է, թե կյանքը իմ լոկ տեսիլք է իրական,
Մերթ թվո՞ւմ է, թե՞, մեկ-երկու, էլ չկամ…

No comments:

Post a Comment