Thursday, 20 February 2014

Ա՜խ ժամանա՛կ, մի՞թե քո վազքից դու դեռ չես հոգնել


Ա՜խ ժամանա՛կ, մի՞թե քո վազքից դու դեռ չես հոգնել
Մի՞թե մեր քայլքին դեռ չես սովորել
Անխնա ու զուր մեզ շտապեցնելուց դու դեռ չե՞ս հոգնել,
Իսկ ես հոգնել եմ․․․

Քո դեմ պայքարե՞լ, ոչ՝ դա իզուր է,
Քեզ հնազանդվե՞լ, ոչ դա դյուր է,
Քեզնից խելացի թվալն անմիտ է
Այդպիսին լինելն, ավելին քան անմիտ։


Մի՞թե չես խղճում դու մեզ,
Դարձել ենք ստրուկներդ հեզ:
Հրամանի չկա անգամ կարիք,
Ինքներս ենք դարձել քո ձեռքում խաղալիք։

           
  
Իսկ ի՞նչ անել.
Հանձնվե՞լ՝ եզրագծին չհասած,
Թե՞ հաստատուն պայքար մղել
Մեր հերոսի պես` մտքում փափագած։

Սրա պատասխանը, ավաղ, ես չունեմ,
Դրա համար էլ խորհուրդս կասեմ
Մի՛ փորձիր առանց կռվի դու հաղթել,
Փորձի՛ր առանց հաղթանակի դու կռվել։

Այդժամ, իրավամբ, ես կհայտնեմ,
Այն, ինչ վաղուց հոգում պահել եմ.
Եթե ոչինչ չեմ շահելու հաղթանակից,
Նախընտրում եմ պարտվել ձեռնունայն չմնալու համար։

No comments:

Post a Comment