Monday, 8 July 2013

Մտորման 5 րոպե


Կյանքը հետաքրքիր է կամ էլ ձանձրալի,
Բայց առանց դրա ցավ ենք ապրում անասելի:
Մարդը կամ ատում է այն ու մի կերպ տանում,
Կամ էլ բողոքից հեռու է մնում ու ենթադրում.
Հզոր է ինքը` նմանը չունի
Պետք է պարզապես մեկը, որ լսի…
Հեքիաթ է հորինել ինքն իր մասին,
Եվ այդ պատրանքը մոտ է իրականին:
Չի խոսել առաջ, համարել է իզուր
Չի լռի հիմա, միտքն է սուր:
Ինքն իրեն տվել է մեղմ ու պարզ մի դեր,
Որն ի զորու է գուցե մեծ բաներ:
Այն կարող է փոխել շատերին,
Բայց ամենակարևորը հենց այն մեկին,
Որն ապրում է իր իսկ մարմնում
Եվ գիտի դասեր բազում.
Կյանքի մասին, ազատության,
Նաև անձի արժանապատվության:
Դժվար ու փշոտ էր ճանապարհն անցած,
Իսկ սիրտը դյուրին ու հարթ`դրան հակադարձ:
Գիտեր շատ բան, չէր խոսում շատ,
Լսում էր ուշադիր և անընդհատ:
Գուցե դա դառնա հաջողության գրավական,
Կամ էլ պարտության առհավատչյան…
Դժվար է ասել, բայց մի բան հիշի՛ր հաստատ՝
Չի նահանջելու նա –ունի հավատ։



No comments:

Post a Comment