Friday, 10 May 2013

Նա



Արտաքինից` խաղաղ ջրվեժի նմանող, ներքուստ` արթնացած հրաբխից այրվող  երիտասարդի քայլերն այնքան հաստատ էին, թեև անհաստատության կասկածները կեղեքում էին նրա հոգին: Նա ընկղմվել էր մտքերի ` խորն ու անհատակ աշխարհում և նրա աչքերի թախիծը յուրաքանչյուրին կարող էր մատնել` միայն իրեն պատկանող անպարագիծ թախծի և ահագնացող սարսափների մասին: Թե ինչն էր ստիպել երիտասարդին կորցնել իրեն, հարցի այլ կողմն էր և ինձ` հեղինակիս թվում էր, թե ցավոք սրտի հասու չեմ հաղորդակից դառնալու, նրա հոգեկան անդորրը խափանած պատճառներին, սակայն մարդկային ճակատագրին ծանոթ լինելու իմ նկրտումներն օգնեցին ինձ պարզելու այդ ամենը...
Թե ինչ եղավ հետո, գրված է աշխարհի հոգու գրքում, որը կկարդան գուցե շատերը, բայց կհասկանան միայն օժտվածները...ոչ թե նրանք, ովքեր գիտեն լինել բարի, այլ նրանք` ովքեր գիտեն չլինել անտարբեր...

No comments:

Post a Comment