Ծնունդդ շնորհավո՜ր, Presente De Deus, Շնորհավո՜ր, Կակա՛.. Այսօր մեր Presente-ն դառնում է 31 տարեկան:
Շնորհավո՜ր համեստ հանճար, շնորհավո՜ր …Իսկ Նրան նվիրված խումբը` մեկ տարեկան ^_^ Երկու ծնունդ` մեկ օրում J
Առաջին անգամ բացառություն եմ անում և բլոգում տեղադրում
եմ նյութ` նվիրված մի մարդու, ում անչափ արժևորում
եմ, ուղղակի չեմ կարող չփաստել, թե ինչքան կարևոր և անգին դեր ունի Նա: Ես շատ բան եմ սովորել Նրանից…երախտապարտ
եմ Նրան…Մարդ, ում առանց վարանելու
կարող ենք անվանել կատարյալ…”Իդեալական
մարդիկ չեն լինում”-, այսպիսին էր իմ համոզմունքը, բայց Նա ամեն անգամ հակառակում
է համոզում և ստիպում կասկածելու ասվածիս ճշմարտացիությանը: Կական ուղղակի ֆուտբոլիստ
չէ ում տեսքով հիանում են, Նա ֆուտբոլիստ
է, ով հիացնում է ամեն ինչով, համեստ լեգենդ` զինաթափող
ժպիտով: Շատ բան կա սովորելու Նրանից. չհանձնվել, երբ թվում է,
թե կյանքն ամենամեծ հարվածն է նախապատրաստել
քեզ համար, հավատալ սեփական հաջողությանը, քանի որ ամենազոր Աստված է կողքիդ: +

Շնորհավոր, Հրաշքու՛կ (Նանեի ասած) <3 J ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր
Հենց մեկ տարի առաջ այս օրը, երբ Կական նշում էր իր հոբելյանական տարեդարձը, բացվեց խումբ` Presente De Deus, շատ փոքրիկ ընտանիք, որ ցավում, տխրում և ուրախության
բերկրանք է ապրում Կակայի ամեն մրցելույթից
հետո: ՀԱՎԱՏԱՐԻՄ
երկրպագունե՛ր, Ձեզ եմ շնորհավորում
ու շնորհակալ
եմ, չէ որ արդեն մեկ տարի մենք մի ընտանիք ենք …
No comments:
Post a Comment