Ես սիրում եմ պատկերացնել,
Այն հայացքը... քո
հայացքը նմանեցնել
Ինչ-որ բանի, ինչ-որ
մեկին, նրա՛ն,
Ում, բնավ էլ չեմ
ճանաչում, սակայն
Չեմ դադարում փնտրել
ամենուրեք,
Թե ինձանից բացատրություն
կպահանջեք,
Կտամ ես Ձեզ պարզ
պատասխան.
Իմանա՜յի, էլ ինչու՞
էի շարունակ
Բողոքավոր մեկի նման
՝լիքը կամ էլ դատարկ
Հարցեր ու պատասխաններ
գրում, ջնջում
Ու վերջին էլ չէի
հասնում:
Քանի դեռ ես չեմ գտել
այն,
Ինչը, փնտրում եմ, սակայն
Գտնելուց հեռու եմ
դեռ,
Դեռ կլսեք, կմոռանաք, կամ
կհիշեք
Իմ տողերը, իմ բողոքն
ու ներբողը նրան,
Ով ստիպել է ինձ դառնալ
հեղինակը այս ամենի.
Կհամարեք տաղանդավոր կամ
գովեստի ոչ արժանի,
Դա Ձեր գործն է, մեկ է երբեք կանգ չե՛մ առնի … 13.07.2012
No comments:
Post a Comment