Նորացած այս քաղաքի
հին ու կիսաքանդ շենքերի
հրաշակերտ զարդանախշերի
նման
սակավ են այն ակնթարթները,
երբ զգում ես`
ինչպես է քամին ուժգնանում,
բերում ու քաղաքի փոշին
շաղ տալիս աչքերիդ մեջ:
Չես զգում ու գուցե
նույն այդ պատճառով
մոռանում ես կրել գլխիդ
ամուր տեղավորված ակնոցը,
աչքերդ չես փրկում պղտորվելուց:
Աչքերդ չես փրկում,
բայց երկնքին նայելիս,
գիշերվա մթին,
երբ պարզ օր է լինում,
փորձում ես սերտել աստղերը
ու դրանց միությունից
ստեղծվող պատկերը:
Ներքին ջերմությունը
չի թողնում ողջ էությամբ
զգալ
քամու` ակնթարթ ձգվող այցը,
չես զգում ոչինչ ու
պարզվում է`
ամեն ինչ զգալ չի լինի:
Ամեն ինչ, այո´, չի
ստացվի,
բայց կզգաս
բախումը իրականության
հետ
ու անկումը երազանքի,
երբ աստղ կընկնի...