Դու մի´ եղիր ճիշտ,
դու ասա ու արա այն,
դու ասա ու արա այն,
ինչ սպասում են քեզնից,
բայց մի´ եղիր ճիշտ:
Դու աջ այտդ մեկնի´ր,
թե ձախին արդեն ստացել ես հարված.
բայց մի´ եղիր ճիշտ:
Դու աջ այտդ մեկնի´ր,
թե ձախին արդեն ստացել ես հարված.
կարևոր չէ դա,
աջ այտդ մեկնի´ր:
Դու մի´ նայիր աչքերի մեջ նրա,
թեպետ աչքերդ լիքն են
փշուր-փշուր եղած անմեղ վերքերով,
մի´ նայիր միայն:
Դու մի´ արդարացիր,
քանի որ չկա ունկնդիր.
բոլորը խուլ են առավել, քան` կույր,
մի´ արդարացիր:
Դու մի´ նեղացիր,
հարվածողներ կան ու կլինեն,
թե ուժեղ ես դու, մոռացիր ցավը ու
մի´ նեղացիր:
Դու մի´ եղիր ճիշտ...
Քեզ չեն ների դա...
աջ այտդ մեկնի´ր:
Դու մի´ նայիր աչքերի մեջ նրա,
թեպետ աչքերդ լիքն են
փշուր-փշուր եղած անմեղ վերքերով,
մի´ նայիր միայն:
Դու մի´ արդարացիր,
քանի որ չկա ունկնդիր.
բոլորը խուլ են առավել, քան` կույր,
մի´ արդարացիր:
Դու մի´ նեղացիր,
հարվածողներ կան ու կլինեն,
թե ուժեղ ես դու, մոռացիր ցավը ու
մի´ նեղացիր:
Դու մի´ եղիր ճիշտ...
Քեզ չեն ների դա...