Ես թույլ չեմ, բայց ուժեղ էլ չեմ ես,
Ես անկարող չեմ, բայց ի զորու էլ չեմ ես,
Մի խոնարհված ծառի եմ նման ու թեև
Կամուրջ եմ դարձել, որն ունի ճյուղ ու տերև,
Չունեմ ես մեջք, կոտրված է այն,
Փշուր-փշուր կոտրվում են ծառիս այն
Ճյուղերն անընդհատ, որոնց շնորհիվ
Կամուրջն ամեն օր անցնում են անթիվ
Մարդիկ ու մարդկային անթիվ հոգիներ...
Ես թույլ չեմ, բայց ուժեղ էլ չեմ ես,
Ես չեմ կարող անտարբեր անցնել խեղճ
Ու դողացող ձեռքերը մեկնած հոգու կողքով
Ես գիտեմ` ինչ ասել է մարդկային մտքի
Ու առավել հոգու սով,
Երբ հոգսերն ալիքվելով ստեղծում են մի ծով
Ու լավ իմանալով, որ լողալ չգիտենք
Մեզ նետում են այդ անկուշտ ու կուլ
Տալու պատրաստ կենդանու քով...
Ես թույլ չեմ, բայց ուժեղ էլ չեմ ես,
Ես պատրաստ եմ գնել կոպտացած
Մատներիդ հոգսերը բոլոր
Ու կնճիռներդ ցանած պատճառները, որ
Մեկ անգամ գոնե չզգամ ինձ մեղավոր
Իմ չգործած բոլոր մեղքերի համար...